«Այս պահին փորձում ենք պաշարները համալրել, որ նորից հավաքվենք Արցախի ճանապարհը փակած անցակետի մոտ», – Aravot.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Հայկ Փայտյանը։
Հիշեցնենք, որ Հայկն ու եւս մի քանի հոգի գիշերել են անցակետի մոտ՝ վրանում, կոչ անելով ցանկացողներին միանալ իրենց։
«Եթե այս կողմից 5000-6000 մարդ լինի, Արցախից այդքան գան, ապա համոզված եմ, ճանապարհը ոչ մեկը չի կարող փակել», – նշեց Հայկ Փայտյանը։
Նրա խոսքով՝ նորից են վրան խփելու եւ առաջիկա օրերին մնալու այնտեղ՝ սպասելով, որ նրանց շարքերը կհամալրվեն։ «Նորից եմ կրկնում՝ պաշարների խնդիր է՝ վառելափայտ, վրան, դրամ։ Նորից գնալու ենք ու պայքարը շարունակենք», – ասաց Հայկը։
Կարդացեք նաև
Բնականաբար, հազարներով համախմբվելու դեպքում անցնելու են այլ գործողությունների, որոնց մասին Հայկ Փայտյանը մանրամասներ չներկայացրեց։
Լուսանկարը Հայկ Փայտյանի ֆեյսբուքյան էջից:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ