Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը հենց հիմա ուղղաթիռով պիտի գնա Ստեփանակերտ․ Նաիրա Զոհրաբյան 

Հունվար 06,2023 15:34

Արտառոց է Սուրբ Ծննդյան օրը քաղաքական օրակարգով եթեր դուրս գալը, մենք այսօր պետք է մեր ընտանիքների հետ տոնեինք, բայց մենք շատ վաղուց՝ 2018 թվականից, թավշյա այս «բանդայի» իշխանազավթումից հետո ապրում ենք արտակարգ ռեժիմում: Այս մասին այսօր «Հայելի» ակումբի եթերից ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, թեպետ արդեն 26-րդ օրն է Արցախում շարունակվում է հումանիտար ճգնաժամը, բայց դա մեր հասարակության շատերի մոտ գրեթե ոչինչ չի փոխում: «Աշխարհն այսօր թքած ունի Արցախի վրա, ես երբևէ չեմ սիրել համեմատություններ անել, բայց եթե այսպիսի իրավիճակ լիներ ուկրաինական որևէ քաղաքում, ապա րոպեներ անց ՅՈւՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ը իրենց մարդասիրական ինքնաթիռները կուղարկեին այնտեղ:

Ես, ինձ վրա գերբնական ուժ գործադրելով, հատվածաբար լսել եմ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը, որտեղ նա ասում էր՝ եթե անգամ ես երկիրը կործանել եմ, բերել եմ աղետ, դժբախտություն՝ դա արել եմ ձեր հանդեպ մեծագույն սիրուց: Հիմա ես ուզում եմ կոնկրետ առաջարկ անել Հայաստանի Հանրապետության վարչապետի «պոստում» տևական ժամանակ նստած Նիկոլ Փաշինյանին. ես կարծում եմ, այդ մեծ սերը, Նիկոլ Փաշինյան, քեզ պետք է ստիպի հենց այսօր «Էրեբունի» օդանավակայանից՝ բեռնված հումանիտար առաջին անհրաժեշտության կենսամթերքով, դեղորայքով, «Կարմիր խաչի» 3 ուղղաթիռներով մեկնել Արցախ: Դու ինքդ պետք է լինես առաջին ուղղաթիռում, որպես մարդ, որը, քո բառերով՝ խելահեղ, պաթոլոգիկ սիրում է ժողովրդին, և այդ խելահեղ սիրուց արել ես նաև ոչ ադեկվատ քայլեր: Հիմա այս իրավիճակում ամենաադեկվատ քայլն է. առաջնորդիր այդ ուղղաթիռները Արցախ, հրավիրիր Հայաստանում բոլոր դեսպաններին, «Կարմիր խաչի», ՄԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին, որոնք ևս պետք է լինեն այդ ուղղաթիռներում: Այդ ուղղաթիռում պետք է լինի նաև քո կինը, որը 44-օրյա պատերազմի օրերին բունկերից դուրս չէր գալիս: Եթե կարծում ես, թե ուղարկում եմ քեզ կործանարար մահվան, ապա ես պատրաստ եմ լինել առաջին ուղղաթիռում, դու եղիր 3-րդ ուղղաթիռում», – հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Որպես եկար տարիներ իրավաշատպանությամբ զբաղվող նախկին պաշտոնյա՝ Նաիրա Զոհրաբյանը վկայակոչելով միջազգային բոլոր կոնվենցիաները՝ պնդեց, որ Ժնևյան կոնվենցիաներով, Եվրոպայի Խորհրդի կոնվենցիաներով, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը իրավունք ունեն այս իրավիճակում ռազմական ճանապարհով, ուժ գործադրելով բացել Լաչինի միջանցքը, քանի որ միջանցքից այն կողմ 120 հազար «ռազմագերի» ունենք:

Նա մեկ այլ առաջարկ էլ արեց Արցախի կանանց՝ երեխաների հետ շարժվել դեպի Լաչինի միջանցք:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031