Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող թենիսի ATP Adelaide International 1 մրցաշարի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը 3։6, 3։6 հաշվով պարտվեց Ռուսաստանի հավաքականի իր թիմակից եւ այդ երկրի լավագույն թենիսիստ Դանիիլ Մեդվեդեւին։ Դիմակայությունը տեւեց 1 ժամ 18 րոպե։
Մեդվեդեւը կիսաեզրափակչում ուժերը չափելու է սերբ Նովակ Ջոկովիչի հետ։
Գնահատելով Խաչանով-Մեդվեդեւ հանդիպումը՝ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը СЭ-ին ասել է․ «Նախապատրաստական փուլ է։ Մեդվեդեւն ու Խաչանովը իրենց փորձարկում էին ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում։ Եվ խաղի որակը չպետք է բարձր լիներ»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ