Կրտսեր աղջկաս հետ դուրս եկանք իբր նուռ գնելու, բայց նուռը պատրվակ էր, ուզում էինք տեսնել, թե Արցախի մայրաքաղաքում ինչպիսին է վիճակը։ Շատ խանութների մի մասը փակ էին, մյուսներում իշխում էին դատարկ դարակները։
Հատկապես բացակայում են առաջին անհրաժեշտության մթերքները` ձեթ, բրինձ, շաքարավազ… Բայց օրեցօր այս ցուցակն ավելանում է։ Խանութներից մեկի դռան մոտ նստած կատու տեսանք։ Թերևս, մարդկանց վերաբերմունքից նա էլ զգացել, որ ինչ-որ բան այն չէ։ Եղանք նաև կենտրոնական շուկայում։ Չկար նախկին եռուզեռը։
Զարմանալին գյուղատնտեսական երկիր Արցախում կարտոֆիլի բացակայությունն էր շրջափակման հենց առաջին օրերին։ Հետաքրքիր է, վերջին տարիներին ինչո՞վ էին զբաղված իշխանությունները, հատկապես գյուղնախարարը… Միակ հուսադրողը մարդկանց տրամադրությունն է` հանգիստ, հպարտ ու արժանապատիվ, բայց սպասումով լի..․
Կարդացեք նաև
Վարդգես ОՎՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ