Պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) մամուլի ծառայությունը հրապարակել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրության իր տարբերակի արդյունքները:
Առաջին տեղում 275 միավորով հայտնվել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Երկրորդը նրա փարիզյան ակումբակից Կիլիան Մբապեն է՝ 35 միավորով, երրորդը՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման՝ 30 միավոր:
Լավագույն դարպասապահ 125 միավորով ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան: Լավագույն եռյակում նրան հաջորդում են Էմիլիանո Մարտինեսը («Ասթոն Վիլլա», 110 միավոր) եւ Յասսին Բունուն («Սեւիլիա», 55 միավոր):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ