Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Պատմությունը չգիտի որեւէ մի այլ դեպք, երբ երկրի ղեկավարը գնում է այլ երկիր ու այնտեղ փնովում է յուր ժողովրդին»

Հունվար 05,2023 16:08

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի՝ շուրջ մեկ ամիս շարունակվող շրջափակմանը եւ Հայաստանի այսօրվա իշխանության պահվածքին՝ ասաց. «Այս իշխանությունը ոչ թե չի անում որեւէ բան, որն անհրաժեշտ, այլ իր կեցվածքով ամբողջովին պատասխանատվություն է կրում այս ամենի համար: Որեւէ մեկը չի կարող ինձ հակառակը համոզել, որ այս իշխանության առաջնորդը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հայատյաց է: Բազմիցս եմ ապացույցներ բերել: Հիշեք, 2018 թվականին հենց ընտրվում է վարչապետ, իր առաջին իսկ այցելությունը Ղազախստան, որտեղ ինքը հայտարարում է, թե հայ ժողովուրդը անբան եւ, պարզապես, ձրիակեր է: Ու բերում է սուտ թվեր, որոնք նրա սոցիալական հարցերով խորհրդականը ստիպված է լինում մերժել: Ես այդ սուտը որպես այդպիսին, թողնում եմ մի կողմ, բայց դա ասվել է Կենտրոնական Ասիայի խոշորագույն պետությունում, որտեղ հայերը ճանաչված են որպես տաղանդավոր, ունակ, աշխատավոր ու պատիվ ունեցող մարդիկ: Դրանից հետո այցելություն է լինում Ամերիկա, որտեղ նա ասում է. ի՞նչ Հայաստան, ի՞նչ գիտնականներ, ի՞նչ գիտուժեր: Ամբողջ օրը նստած սուրճ են խմում: Եվ վերջապես, նա գնում է Իտալիա, Իտալիայում հայտարարում է, որ ինքն է Քրիստոսը: Մեղա քեզ, Աստված: Եվ մեղադրում է Վատիկանին, մասնավորապես, Հռոմի Պապին, որ նա իր նկուղներում պահում է հայ կոռուպցիոներներին: Թույլ է տալիս, ու ոչ մեկը ինձ թող չհամոզի, որ դա պատահական էր, որ եկեղեցի է մտնում Ադրբեջանի մի քաղաքացի, հանդես է գալիս լկտի, հակաքրիստոնեական քայլերով, տալիս լկտի հարցեր եւ այդ լկտի հարցերին սիրով պատասխանում է վարչապետի պաշտոնը նոր ստանձնած այդ անձնավորությունը:

Ես կարող եմ շարունակել, կարող եմ հիշեցնել այն ամբողջ հայատյաց քաղաքականությունը, որը տարածվում էր իրենց՝ ընտանեկան թերթի էջերից:

Հիշեք, մի մոռացեք. այսօրվա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրսեւորել է իրեն աննախադեպ: Պատմությունը չգիտի որեւէ մի այլ դեպք, երբ երկրի ղեկավարը գնում է այլ երկիր ու այնտեղ փնովում է յուր ժողովրդին: Չկա այդպիսի բան»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031