Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանում և նրա սահմանամերձ շրջաններում խաղաղությունը խաթարելուն ուղղված ցանկացած քայլի կհաջորդի Իրանի ԶՈւ վճռական պատասխանը». ԻՀՊԿ գեներալ

Հունվար 05,2023 16:44

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

ԻՀՊԿ գեներալ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս – ԽՄԲ.) Ալիրզա Թանհային հայտարարել է, որ «Ադրբեջանը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի սխալները ու պետք է իմանա, որ Իրանը երբեք թույլ չի տա սպառնալ իր սահմաններին»:

«Իրանում և նրա սահմանամերձ շրջաններում խաղաղությունը խաթարելուն ուղղված ցանկացած քայլի կհաջորդի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական պատասխանը»,–ասել է իրանցի գեներալը:

Ավելի վաղ ադրբեջանագետը գրել էր. «Երեկ Բաքվում Իսրայելի դեսպանը կրկին հարցազրույց է տվել և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ Իրանի սահմանակից շրջաններում «խելացի քաղաքների» կառուցման ծրագրով: Նա որպես օրինակ է բերել Կովսականում իրականացրած համատեղ ծրագիրը: Ավելի քան ակնհայտ է, որ այդ տարածքներում Իսրայելի գործունեությունը «խելացի քաղաքների կամ գյուղերի» անվան տակ իրականում կրում է ռազմական-հետախուզական բնույթ՝ ուղղված Իրանի դեմ:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ Բաքվում Իսրայելի դեսպանն առաջարկել էր Թուրքիայի, Ադրբեջանի և Արաբական երկրների հետ միասին ճակատ ձևավորել Իրանի դեմ: Դրան ի պատասխան՝ ԱՄՆ–ում Ադրբեջանը դեսպանն ասել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ դառնալ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների դեպքում:

Անկախ այս հայտարարություններից՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է վճարի այն գինը, որը պարտք է Իսրայելին՝ 2020 թ. ստացած աննախադեպ ռազմական և քաղաքական օժանդակության դիմաց: Ալիևը վրա ճնշումը այս առումով գնալով մեծանալու է, իսկ Իրանի դեմ որևէ գործողություն մեծ վտանգ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար: Իսրայելը երբեք չէր հայտնվի Իրանի քթի տակ, եթե տարածքների վերահսկողությունը մնար մեր ձեռքում, դա շահավետ էր նաև Իրանին, բայց ցավոք սխալ հաշվարկները ու ստատուս քվոյի փոփոխությունը ոչ միայն մեծ խնդիրներ ստեղծեցին Արցախի և Հայաստանի համար, այլ նաև Իրանի, ինչու չէ նաև Ռուսաստանի համար: Ուղղակի ոմանց շատ ժամանակ է պետք իրավիճակը ռեալ գնահատելու և սեփական բացթողումները գիտակցելու համար»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031