S O S!!!
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն
Կարդացեք նաև
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահողներ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով
Եվրոպական միության խորհուրդ
ԱՄՆ Կոնգրես
Ֆրանսիայի Սենատ
Շվեդիայի Խորհրդարան
Շվեյցարիայի Խորհրդարան
ԲՄ Խորհրդարան
Իռլանդիայի Խորհրդարան
Հնդկաստանի Խորհրդարան
Չինաստանի Խորհրդարան
Մենք՝ ներքո ստորագրողներս, դիմում ենք Ձեզ հետևյալով․
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի այսպես կոչված «էկոակտիվիստները», իսկ իրականում՝ հատուկ ստորաբաժանումների զինվորականները և թուրքական «Գործ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները շրջափակել են Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի /Լաչինի/ հումանիտար միջանցքը, պատճառաբանելով դա իբրև Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում գործող Կաշենի հանքավայրում իբր առկա էկոլոգիական խնդիրներով։
Մենք՝ Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններս, երկու տարի շարունակ բազմիցս ենք դիմել Ձեզ և բոլոր միջազգային կազմակերպություններին, ահազանգելով սպասվող նոր աղետի, նոր էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մասին։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հետ, ոչ միայն հումանիտար աղետ է, այլ 2020 թվականի աղետալի պատերազմի շարունակությունն է՝ այլ, հիբրիդային մեթոդներով։
Մենք բազմիցս ենք ահազանգել, որ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը օգտագործում է Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչությանը որպես պատանդ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով, որի վերջնական նպատակն է՝ հայկական պետականության և ինքնիշխանության ոչնչացումը։
Ռուսաստանի և Թուրքիաի կայսերական մոլուցքով տառապող ղեկավարները՝ սովի մատնելով 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների և նույնքան էլ ծերերի ու հաշմանդամների, ծանր հիվանդների, ուժի սպառնալիքի տակ ուզում են ստրկացնել տարածաշրջանում ապրող բոլոր հայերին և զրկել մեզ ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերած անկախությունից ու պատժել ժողովրդին՝ ժողովրդավարության ջատագով լինելու պատճառով ։
Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքն ու Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և նրանց սատարող երկրների հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառումն այս օրերին՝ դա այն քննությունն է, որը հանձնում են բոլոր միջազգային կազմակերպություններն ու պետությունները։
Հայ ժողովուրդը կայացրել է իր որոշումը․ մենք՝ հենվելով մեր ինքնորոշման իրավունքի վրա, ուզում ենք ունենալ հայկական ինքնիշխան պետություն, և ապացուցել ենք դա մեր 30 տարվա համառ պայքարով, զոհաբերելով մեր ազգի լավագույն զավակների կյանքն ու մեր ժողովրդի բարեկեցությունը։ Մենք շարունակում ենք մեր պայքարը՝ հանուն ազատության և պետականության։ Մեր երեխաները պատրաստ են մեզ հետ մեկտեղ կրել այն բոլոր դժվարությունները, որոնք սպասում են մեզ այդ համառ պայքարի հետևանքով։
Սակայն մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։
Այսօր ավելի քան հրատապ է, որպեսզի Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում․
1) Տեղակայվեն ՄԱԿ խաղաղապահ ուժեր
2) ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրվի պատանդված բնակչությանը
3) Միջազգային դիտորդական առաքելություն տեղակայվի
4) Ապահովվի օտարերկրյա լրագրողների մուտքը Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետություն՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու և աշխարհի բոլոր երկրների լրատվամիջոցներին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։
Միջազգային կազմակերպությունները կարող են և պարտավոր են պաշտպանել Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչությանը նոր ցեղասպանությունից։ Հակառակ դեպքում դա կդիտվի ռուս-թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման աջակցություն։
«Վերադարձ դեպի Դիզակ»
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
«Հանուն Հադրութի» ՀԿ
«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ
«Դիզակ» թերթ
«Կռունկ» արցախահայերի իրավունքների