Հայաստանում Սուրբ Ծնունդը երբեմն անվանում են «Փոքր Զատիկ», ինչով երկու սխալ են թույլ տալիս։
👉 Նախ ԶԱՏԻԿ կարելի է անվանել միայն Տեր Հիսուսի Հարության տոնը, քանի որ այն խորհրդով կապված է հրեական Զատիկի հետ։ Հրեաները Պասեքի կամ Պեսախի տոնին հիշատակում էին իրենց` եգիպտական գերությունից աԶԱՏվելը, իսկ մենք Քրիստոսի Հարությամբ տոնում ենք մեր` մեղքի գերությունից աԶԱՏագրվելը կամ մեղքից ԶԱՏվելը, որի համար էլ հաճախ տոնն անվանում ենք ԶԱՏԻԿ։
Եթե չլիներ Տեր Հիսուսի Հարությունը, չէր լինի նաեւ քրիստոնեական աԶԱՏումը։ Հետեւաբար Սուրբ Ծնունդը Զատիկի հետ շփոթելը ճիշտ չէ։
👉 Հասկանալի է, որ ժողովուրդը ծիսատոնական նմանություն գտնելով է, որ երկու տոներն էլ անվանում է Զատիկ, բայց անգամ այդ պարագայում Սուրբ Ծնունդի կարեւորությունը նվազեցնել եւ այն համարել ավելի փոքր, քան բուն Զատիկը` այսինքն`Հարության տոնը, նույնպես ճիշտ չէ։ Սուրբ Ծնունդը Աստծո անչափ սիրո մարմնացումն է մարդկության պատմության մեջ, եւ թերեւս առանց Քրիստոսի Ծննդյան չէր լինի նաեւ Քրիստոսի Հարությունը։
Կարդացեք նաև
Սարկավագագիրք