«Գիտեմ, որ հանրությունն ակնկալում էր բուռն արձագանք, ինչպիսին կար պատերազմի ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը շատ ավելի մեղմ է: Դա կապված է շատ գործոնների հետ, ապատիա կա, ինքնակազմակերպման խնդիրներ կան ներսում էլ՝ համայնքներում, բայց հաջորդ շաբաթների ընթացքում դուք ակտիվացում կզգաք սփյուռքում նաեւ: Դա արդեն սկսվել է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Արցախի շրջափակման խնդրի լուծման հարցով սփյուռքի դերակատարմանը:
Նա վկայակոչեց Լոս Անջելեսի քաղաքապետի առանձնատան մոտ սփյուռքահայերի ցույցը, որի արդյունքում քաղաքապետը հանդես եկավ հայտարարությամբ. «Նա խոստացավ միանալ ավելի լայն աշխատանքների շրջանակներին, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ներգրավվածություն ունենա Լաչինի միջանցքի բացմանը: Փարիզում մեծ հավաք է լինելու, եւ սա լինելու է շարունակական: Մենք մեր ռեսուրսները մոբիլիզացրել ենք ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, մեր սփյուռքի երիտասարդ դեսպաններն են բոլորը ակտիվ աշխատում բոլոր երկրներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բա Հայաստանում ակտիվացումը ե՞րբ կզգանք։