Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ դպրոցները բացվելուց բուժքույրեր են լինելու դպրոցի մուտքի մոտ ու իրականացնելու են բուժզննում՝ չափելու են ջերմություն, որ վստահ լինեն՝ հիվանդ երեխաները չեն հաճախում դպրոց: Նախարարը տեղեկացրեց, որ հետեւելու են դպրոցներում աշակերտների հաճախելիությանը ու եթե տեսնեն բացակաները շատ են, արդեն այլ գործողություններ կիրականացնեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում առավել շատ շրջանառվում է H1N1-ը, արդեն մահվան 2 դեպք է գրանցվել:
Անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ նախարարն ասաց, որ գործարկում են բոլոր մեխանիզմները, որ միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորը՝ առողջական, թե այլ առումներով իրավիճակն ուղղելու. «Պացիենտների տեղափոխման հարցում «Կարմիր խաչը» ակտիվ ընդգրկված է գործընթացներում: Այս պահին ՀՀ-ում գտնվող արցախցի պացիենտների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, նաեւ բոլոր միջոցները կիրառում ենք աշխատանքայի խմբի շրջանակներում լուծումներ տալու դեղորայքային եւ այլ բժշկական ծառայություների ապահովվածության մասով: Այս պահին կան ծանր պացիենտներ Արցախում, որոնք ստանում են բուժօգնություն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ