«Իմ կարծիքով՝ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ», – «Ազատության» հետ զրուցում ասաց «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը:
«Ազատություն». – Դեռ սեպտեմբերին Դուք ասում էիք, որ Ալիևի նպատակն է ստիպել Հայաստանին խաղաղության պայմանագիր ստորագրել` հրաժարվելով Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից և ստանալ այսպես կոչված «միջանցքը»: Այն ինչ հիմա տեղի է ունենում Լաչինում, արդեն գետնի վրա կոնկրետ գործողություննե՞րն են։
Թոմ դը Վաալ. – Իհարկե։ Այն, ինչ հիմա է տեղի ունենում, գետնի վրա շատ լուրջ գործողություններ են։ Վախենամ, որ 2023 թվականը լինի լարված, ծանր։ Ես հույս ունեմ, որ նոր հակամարտություն չի լինի, բայց, իհարկե, դրա նշաններն արդեն տեղում են, քանի դեռ լուրջ բանակցություններ չեն ընթանում և քանի դեռ 2020-ի նոյեմբերյան համաձայնությունները չեն գործում, քանի որ չկա Լաչինի ճանապարհով տարանցում։ Դա եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից է։ Կան լուրջ մտավախություններ, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը և Զանգեզուրի միջանցքի հարցը ավելի շուտ որոշվելու են գետնի վրա և ոչ թե բանակցություններով։ Իհարկե, կան լուրջ փորձեր՝ հունվարին Բրյուսելում վերականգնելու բանակցությունները, տեսնենք՝ ինչ կստացվի։ Բայց առայժմ իրավիճակը շատ լուրջ է։
«Ազատություն». – Այսինքն այն, որ Հայաստանը կտրուկ մերժում է ինքնիշխան միջանցք տալ, նշանակում է պատերազմն անխուսափելի՞ է։
Կարդացեք նաև
Թոմ դը Վաալ. – Չէ, չէ։ Այդպես չեմ ասում։ Կարծում եմ, որ եթե հակամարտություն լինի, դրա մասշտաբը փոքր կլինի՝ համեմատությամբ այն, ինչ 2020-ին տեսանք։ Միգուցե նաև այն պարզ պատճառով, որ հայկական կողմի ռազմական ռեսուրսները քիչ են։ Իմ կարծիքով՝ նախագահ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Ավելի շուտ նա փորձում է հասնել նրան, որ եթե այն, ինչ չստացվի բանակցություններով, փորձի այսպես ճնշել հայկական կողմին։ Տեսնենք՝ արդյո՞ք դա կստացվի։ Հիմա, իհարկե, Ռուսաստանում տոնական շրջան է, կարծում եմ՝ եթե ոչ այժմ, ապա մի շաբաթից Մոսկվայի ակտիվացմանը ականատես կլինենք, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, հարված է ոչ միայն բանակցություններին, այլև տարածաշրջանում Մոսկվայի հեղինակությանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: