Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը դեռեւս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ. կառավարությունում քննարկվեց ՆԳ նախարարություն ստեղծելու հարցը

Հունվար 05,2023 11:58

2022-ի դեկտեմբերին ուժի մեջ մտավ ոստիկանությունը Ներքին գործերին նախարարություն դարձնելու մասին օրենքը: Հիմա կառավարությունը պետք է սահմանի դրա ենթակա մարմինները: Կառավարության նախագծով առաջարկվում է ՆԳՆ-ի ենթակայությանը հանձնել ոստիկանությունը, փրկարար ծառայությունն ու միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, ուժը կորցրած է ճանաչվում Արտակարգ իրավիճակների եւ միգրացիոն ծառայության պարբերությունը:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ԱԻՆ-ը դեռեւս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ այս փոփոխությունների ընթացքը անցնցում ապահովելու համար. «Ավելի արդյունավետ մարմին ենք ստեղծում մեր պատկերացմամբ: Այս ոլորտում քաղաքականությունը մշակում էր հիմնականում արդարադատության նախարարությունը, հիմա, հաշվի առնելով ԱՆ-ի ծանրաբեռնվածությունը եւ պրոֆիլային գործունեության նրբությունները, մենք այս որոշումն ենք կայացրել: Նախարարության մոդելը մենք արդեն իսկ կիրառել ենք ՊՆ-ում, ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության պետը միեւնույն ժամանակ կլինեն ՆԳ նախարարի տեղակալներ, նախարարը կունենա նաեւ երկու քաղաքացիական գործերով տեղակալ»:

Փաշինյանն ասաց, որ կարեւորում է, որ օր առաջ մեկնարկի ոստիկանների եւ փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը, որի միջոցով աշխատավարձը առնվազն կկրկնապատկվի եւ նոր որակ կլինի:

Որոշումն ընդունվեց միաձայն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031