Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական կենտրոն էր տեղափոխվել թափածակմամբ. Գեղարքունիքում 17-ամյա աղջիկ է մահացել. Shamshyan.com

Հունվար 05,2023 11:53

Shamshyan.com -ի տեղեկություններով հունվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է, ով հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել է։

Ըստ հիվանդանոցի հայտնածի՝ մահվան պատճառը եղել է հանկարծամահությունը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածը սովորում էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031