Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալների պաշտպանության եվրոպական առաջատար ընկերության գնահատմամբ՝ Meta-ն անձնական տվյալները օգտագործում է գովազդային նպատակներով

Հունվար 05,2023 10:46

«Ազատություն»․ Meta ընկերությանը, որին պատկանում են Facebook և Instagram սոցիալական ցանցերը, սպառնում է 390 միլիոն եվրո տուգանք։ Չորեքշաբթի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի DPC իռլանդական ընկերությունը։

Բացի տուգանքը վճարելուց, Meta-ն պետք է փոխի իր քաղաքականությունը սոցիալական ցանցերում անհատականացված գովազդի վերաբերյալ: Տվյալների պաշտպանության եվրոպական առաջատար ընկերության գնահատմամբ՝ Meta-ն անձնական տվյալները օգտագործում է գովազդային նպատակներով:

DPC-ի հաղորդագրությունում նշվում է, որ Meta-ն երեք ամսվա ընթացքում պետք է փոխի բաժանորդների անձնական տվյալների հետ աշխատելու իր կանոնները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031