«Ամերիկայի ձայն». Իրանական հեռուստատեսությունը հայտնել է, որ «Աբաբիլ-5» անօդաչու թռչող սարքը հաջողությամբ խոցել է թիրախը՝ անցնելով 400 կիլոմետր
Իրանցի զինվորականները նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր են փորձարկել Օմանի ծոցի ափերի և ռազմավարական Հորմուզի նեղուցի մոտ՝ ամենամյա զորավարժությունների շրջանակներում, հաղորդում է պետական հեռուստատեսությունը։
Հեռուստատեսությունը հայտնել է, որ Ababil-5 հարվածային անօդաչու թռչող սարքն առաջին անգամ օգտագործվել է զորավարժությունների ժամանակ և հաջողությամբ խոցել թիրախը՝ անցնելով 400 կիլոմետր։
Նոյեմբերին Իրանը խոստովանեց, որ անօդաչու սարքեր է մատակարարել Ռուսաստանին՝ նշելով, որ մատակարարումները կատարվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի բռնկումից հետո։
Կարդացեք նաև
Զոլֆագար-1401 զորավարժություններին մասնակցել են հատուկ ջոկատայիններ և դեսանտայիններ, ներգրավված են եղել կործանիչներ, ուղղաթիռներ, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և սուզանավեր։
Իրանցի զինվորականները կիրականացնեն նաև հրթիռային և հակաօդային պաշտպանության զենքեր։ Իրանը պարբերաբար նման զորավարժություններ է անցկացնում պաշտպանական կարողությունները բարելավելու և սպառազինությունները փորձարկելու նպատակով։
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա