Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է մեր ավագ գործընկեր, Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանը։
Տիկին Բալայանը Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում եղել է 1985-1990թթ․, այնուհետ զբաղեցրել նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի, ապա ԱՍՀ նախարարի խորհրդականի պաշտոնները։
Տիկին Բալայանն ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ․ վերջին տարիներին դարձյալ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում էր՝ աշխատելով նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի Կենսաթոշակային և ժողովրդագրության հիմնախնդիրների բաժնում։
Կարդացեք նաև
Դեռ ամիսներ առաջ պատիվ ունեցա տիկին Բալայանին պարգևատրել հուշադրամով՝ սոցիալական պաշտպանության ոլորտում երկարամյա գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար։
Խորին ցավակցություններս եմ հղում Նարինե Բալայանի ընտանիքին և մերձավորներին։