Հունվարի 1-ին Երևանում փորձել են թալանել հայտնի վիրաբույժ Սերգեյ Բաբլոյանի տունը։
Այդ օրը, ժամը 09։30-ին Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ս. Բաբլոյանն ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 06։00-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Զաքարիա Քանաքեռցու փողոցի վրա գտնվող իր տան պատշգամբի դուռը և մուտք գործել տուն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Բաբլոյանը հայտնի բժիշկ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի տղան է, ով աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում՝ որպես վիրաբույժ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում