Հունվարի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժին էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ միացել է Մյասնիկյան փողոցի տներից մեկի ահազանգի համակարգը:
Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Արագ արձագանքի շնորհիվ նրանք կարողացան կանխել գողությունը: Գողը թաքնվել էր զգեստապահարանում, որտեղ էլ նրան հայտնաբերեցին նշված բնակարան մեկնած ոստիկանները: Գյումրիի 44-ամյա բնակիչը, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կումայրիի բաժին:
Բաժնում պարզվեց, որ տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար: Ոստիկանները նրա խուզարկությամբ հայտնաբերեցին 3 շղթա և կախազարդ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ