Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլին Երեւանում կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ ՀԲՖ-ն այդ առաջնությունը հյուրընկալելու հայտը շահել է Խորվաթիայի եւ Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ մրցակցությունում։
ՀԲՖ մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2022 թվականին Հայաստանի մայրաքաղաքում էին հավաքվել Եվրոպայի մեծահասակների առաջնության մասնակիցները, որը մասնագետների գնահատմամբ կազմակերպական առումով լավագույնն էր պատմության մեջ։
EUBC-ին հաստատել է նաեւ մյուս տարիքային խմբերի առաջնությունների անցկացման վայրերն ու ժամկետները։
Ավագ տարիքի պատանիները կմրցեն Ռումինիայում (հուլիս), կրտսեր տարիքի պատանիները՝ Սլովենիայում (օգոստոս), մինչեւ 22 տարեկանները՝ Ադրբեջանում. ժամկետները կհրապարակվեն լրացուցիչ։
Կարդացեք նաև
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը կկայանա Սերբիայում՝ 2024 թվականի մարտ ամսին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ