Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաշինյանի Նոր տարվա ուղերձն այն մասին է, որ 2023-ին պետք է հրաժարվենք դաշնակիցներից, պատրաստ լինենք հազարավոր զոհերի». Գառնիկ Դավթյան

Հունվար 04,2023 16:08

Ամանորյա ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը»:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով այս ուղերձին՝ ասաց, որ Փաշինյանը ՌԴ-ի դեմ վարվող արտաքին քաղաքականության հիմքը 2023-ին դրեց. «Նիկոլի գլխում դրված պլանը, որ բոլորը մեղավոր են, հստակ ցույց է տալիս հետագա գործողությունների շարունակությունը: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի Նոր տարվա ուղերձը հենց այն մասին է, որ մենք 2023 թվականին պետք է հրաժարվենք դաշնակիցներից, պետք է պատրաստ լինենք հազարավոր զոհերի: Կհիշեք՝ Աննա Հակոբյանը ո՛ր բնակավայր գնում էր, այդ բնակավայրը հանձնում էին: Գնացին Շուշի, վերջում Շուշին հանձնեցին ու ասացին՝ դե, Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, բայց իրենք Շուշիում քոչարի էին պարում՝ զինվորներին գրկած: Որ ասում են Հայաստանի Հանրապետության նեռ՝ ճիշտ են ասում, այս ղեկավարության մոտ ոչ մի բարոյական արժեք չկա: Իրենք չունեն պետության, սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք, սեր: Ասում էին՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, արդեն հունվարից պետք է մարդիկ գույքագրեն իրենց ունեցվածքը, ով ինչքան աշխատավարձ է ստանում, որտեղից ինչ փող է գալիս, ով ինչ ունի-չունի: Այս գույքագրման տակ ես ավելի մեծ վտանգ եմ տեսնում: Ադրբեջանի կողմից հանքերի շահագործման հայց կա ու լինելու է պահանջ, եթե չկարողանանք տալ, արդեն լինելու է Սյունիքի փոխանակումը: Մեր ունեցվածքը գույքագրելը Նիկոլի համար հստակ պատկեր է տալու, թե ժողովուրդն ինչքան փող ունի, մոտավոր հասկանա, օրինակ, թուրքական պարտքերը ոնց է փակելու՝ իր տված խոստումներով ու մեր հաշվին»:

Փաշինյանն ուղերձում ցանկություն էր հայտնել գրկելու շրջափակման մեջ հայտնված եղբայրներին ու քույրերին: Գառնիկ Դավթյանն ասաց, որ պատվազրկություն է նրա ձեռքը սեղմելը. «Այդ մարդիկ, եթե մոռացել են, որ մոտ 5000 զոհերի մահվան պատճառ են, նաեւ պատասխանատու են պատերազմ հրահրելու, դրդելու համար, գեներալիտետի հետեւից էին ընկնում, քաղաքական գործիչների էին կալանավորում, հայերի հետեւից էին ընկնում, որոնք դեմ էին Արցախի հանձնմանը, դեմ էին հեղափոխությանը: Դա հստակ ցուցիչ էր Ալիեւին, որ Հայաստանի ներսում կա պառակտում, հայը հայի դեմ է: Ի՞նչ է՝ մտածում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց կառավարման տարիներին չէի՞ն կարող գնալ Շուշի ու հարյուր միլիոն հատ նկար անեին, գցեին ինտերնետ, կամ հրապարակեին: Այդ մարդիկ կարող էին անեին, բայց հասկանում էին, որ ամեն ինչ ունի չափ ու սահման ու պետք է ոչ թե տուրք տալ էմոցիոնալ ջղաձգումներին, այլ պետք է խելքով մտածեին, ուղեղով, ոչ թե ներդրված ինչ-որ պրոյեկտով: 2023-ի պատկերը պարզ է՝ Արցախի նկատմամբ լինելու է քաղաքական եւ ռազմական ագրեսիա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031