Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է որակել Հայաստանի կոչը՝ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու վերաբերյալ

Հունվար 04,2023 15:54

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, որում կոչ էր արվում միջազգային առաքելություն ուղարկել՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը գնահատելու համար:

«Հայաստանի ԱԳՆ 2023թ. հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին ցույցերի վերաբերյալ, միանգամայն անհիմն են և ուղղված են միջազգային գործընկերներին մոլորության մեջ գցելուն և իրավիճակն արհեստականորեն սրելուն: Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել աղավաղումներով լի հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբերի ցույցերի հետ՝ ընդդեմ մեր բնական հարստությունների թալանի փաստի: Հայկական կողմը նախկինի պես շահագրգռված է շարունակելու անօրինական տնտեսական և այլ գործունեությունն Ադրբեջանի տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաքուն հերթական անգամ ընդգծել է, որ «Ադրբեջանի տարածքում բոլոր բնական ռեսուրսները պատկանում են միայն Ադրբեջանին», և «էկոակտիվիստների» ցույցերի նկատմամբ ցանկացած արտահայտություն դիտվում է որպես միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների և նորմերի խախտում, ինչպիսիք են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք երկրի սահմանադրության նկատմամբ, ինչը միանգամայն անթույլատրելի է:

Այդ կապակցությամբ ԱԳՆ-ից նշել են, որ Հայաստանի կոչերը «Ադրբեջանի տարածք» ուղարկել միջազգային առաքելություն, Բաքուն գնահատում է որպես հերթական սադրանք երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ:

«Ադրբեջանը ևս մեկ անգամ կոչ է անում Հայաստանին հետևել իր պարտավորություններին, որոնք բխում են միջազգային իրավունքից և Եռակողմ հայտարարությունից, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, և դադարեցնել ագրեսիվ քաղաքական և ռազմական սադրանքները: Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության, կայունության և զարգացման հարցում սկզբունքային և հետևողական է, այդ քայլերը՝ հիմնված միջազգային իրավունքի և ձևավորված միջազգային փորձի վրա, կշարունակվեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031