Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ստամբուլում խոսել է անցյալ տարվա արտահանումների ծավալներից և նշել, որ դրանք 12.9%-ով աճ են գրանցել կազմելով 254.2 մլրդ դոլար։ Ըստ Էրդողանի՝ իրենց նպատակն արտահանող երկրների առաջին տասնյակում հայտնվելն է Թուրքիայի հարյուրամյակին ընդառաջ։
«Սա պատմական ռեկորդ է մեր հանրապետության պատմության մեջ։ Աշխարհում կատարվող իրադարձությունները մեր տնտեսության և արտահանման արագությունը չեն կարողացել կտրել։ Ընդհակառակը, ճգնաժամն առիթ դարձնելով` ռեկորդներ ենք սահմանել։ Մենք պահպանել ենք մեր կայուն զարգացումը անցած տարվա ընթացքում։ Արտահանումը շարունակում է մնալ մեր տնտեսության շարժիչ ուժը։ 2022-ի 3-րդ եռամսյակում ստեղծվել է 3.5 մլն հավելյալ աշխատատեղ»,- ասել է նա։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական բարդ իրադրությանը՝ Էրդողանը շեշտել է, որ ներդրումներ ապահովելը, արտադրության ոլորտում ասելիք ունենալը, ավելացված արժեքով բրենդ ստեղծելը հեշտ գործ չէ։
«Սա ցույց է տալիս, որ Թուրքիան դարձել է այնպիսի երկիր, որը կարողանում է ճգնաժամերը վերածել հնարավորությունների»,-եզրափակել է Էրդողանը։