Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովից ընդամենը 1 ժամ 31 րոպե պահանջվեց Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում բրիտանացի Ջեկ Դրեյփերին պարտության մատնելու համար։ ATP վարկանիշային ցուցակի 20-րդ համար Խաչանովը հաղթեց 6։4, 6։2 հաշվով ու պայքարը կշարունակի հաջորդ փուլում։
Կիսաեզրափակչի ճանապարհին Կարեն Խաչանովը քառորդ եզրափակչում ուժերը չափելու է Ռուսաստանի ներկայիս ուժեղագույն թենիսիստ Դանիիլ Մեդվեդեւի հետ, որն իր հերթին վստահ հաղթանակ տարավ սերբ Միոմիր Կեցմանովիչի նկատմամբ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ