Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության և ռազմավարության արմատական վերանայում։
Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։
Միայն այս կերպ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջեւ ծառացած մարտահրավերները։