ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը պնդում է, թե Արցախը շրջափակման է ենթարկել Ռուսաստանը: Ըստ նրա, հենց ՌԴ-ն է փակել Բերձորի միջանցքը, որովհետեւ ուզում է միութենական պետության կազմի մեջ մեզ մտցնել, չենք անում, դրա համար էլ ճնշում է:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ամոթ է, որ Մելքոնյանը ՊՆ փոխնախարար է եղել. «Շատ վատ եմ զգում, որ զինված ուժերում նման զինվորական է առհասարակ եղել»:
Գագիկ Մելքոնյանի այդ դիտարկումները քննարկումների տեղիք են տվել, Aravot.am-ը նրանից ճշտեց՝ գուցե սխալմո՞ւնք կա, ճիշտ չե՞ք ձեւակերպել ձեր միտքը: Նա պատասխանեց. «Արցախի շրջափակումը երկրորդ «Կոլցո» օպերացիան էր: Մի հատ եղել է 90-ականներին, սա երկրորդը կարելի է կոչել: Օպերացիա «Կոլցոն» Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին արեց, հիմա նույն ծրագիրը շարունակում է՝ հայաթափել Արցախը»:
Հարցին՝ Հայաստանի իշխանությունները որեւէ պատասխանատվություն չունե՞ն՝ նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ անում են: Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը լավ կարդում եք, 6-րդ կետով…Երբ որ հայկական զորքերը իրենք հանեցին Արցախից, այսինքն, ասեցին, որ Արցախի անվտանգության պատասխանատվությունը ռուսները վերցնում են իրենց վրա: Լաչինի միջանցքով 5 կմ լայնությամբ պետք է ապահովեն Արցախի անխափան երթեւեկությունը դեպի Հայաստան ու հակառակը: Հիմա, երբ որ փակվել է միջանցքը, ուրեմն Ռուսաստանը պիտի այնպես աներ, որ դա չլիներ: Եթե չի անում, ուրեմն նշանակում է, որ արդեն հայաթափումը սկսում է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ մենք այդտեղ անելիք ունե՞նք, թե՞ չունենք, եթե Ռուսաստանին փնովում ենք, այլընտրանքային ի՞նչ ճանապարհներ ունենք՝ նա պատասխանեց. «Մենք ամբողջ միջազգային կառույցներին, բոլոր պետություններին դիմել ենք եւ արձագանք ենք ստացել, որ անհապաղ բացեք միջանցքը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կստիպի Ադրբեջանին, որ բացեն ճանապարհը»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը ՄԻԵԴ է դիմել՝ բողոքով, թե հայերը Աղավնոյում եւ Սուսում ոչնչացրել են ադրբեջանական հարյուրավոր օբյեկտները, հանցագործներ են եւ այլն` Գագիկ Մելքոնյանն արձագանքեց, որ այդ ադրբեջանական զորքն է մտել Բերձորի միջանցք ու իրենց դրել են էկոակտիվիստի տեղ. «Իբր բնության սիրահար են, վաղը կդառնան հրշեջներ եւ այլն»:
Երբ փոխանցեցինք՝ ընդդիմությունը ձեզ ասում է՝ եթե չեք կարողանում բացել միջանցքը, գնացեք, կգան մարդիկ, որոնք կարող են փոփոխություն բերել՝ նա պատասխանեց. «Իրանք կգան կբացե՞ն, ինչո՞վ են բացում: Այն, որ միութենական հանրապետության մե՞ջ են մտնելու, դա՞ է իրենց երազանքը: Եթե հիշում եք, Լուկաշենկոն ասեց՝ Армении деваться некуда, դե, Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Լուկաշենկոն ասում է՝ դե մենք մտել ենք միութենական պետության մեջ, հայերն ո՞վ են, որ չմտնեն, այնպես որ, ուրիշ ճանապարհ չունեք: Ընդդիմությունն առաջարկում է, ասում է՝ դուք թողեք գնացեք, իշխանությունը հանձնեք մեզ, մենք կփրկենք Հայաստանը, Արցախն էլ հետը»: Դիտարկմանը`30 տարի այդպես էլ արել են՝ պահել են՝ Մելքոնյանն արձագանքեց. «30 տարի ի՞նչ են արել, ավիրել են, ի՞նչ պայմանագիր են ունեցել, որ մեզ բերեցին գցեցին էս օրը, մեր ժողովրդին էլ, Արցախն էլ հետը: Կարող էին այն ժամանակ այս հարցը լուծել, բայց երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ կարելի էր փաթեթով, փուլայինով անենք, իրենք ասում էին՝ ոչ մի թիզ հող: Դե, ոչ մի թիզ չեղավ, շատ թիզ եղավ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նախ ինչպես օրենք, թաքնվում եք ուրիշի մեջքի հետևը` այս անգամ Լևոն Տեր-Պետրոսյաննէ: Ապա, ձեզ «նրանք չեն բերել ու գցել էդ օրը»: Ձեզ բերել են այլ ուժեր (դուք հիմարի տեղ եք դնում մարդկանց հիմարություններ դուրս տալուց) և հսկել են որ խաղաք իրենց շարադրանքով: «Էդ օրի» ծնողն էլ դուք եք: Եվ պատրաստում եք նման օրեր, հիմա արդեն համոզված ենք: Այդ դրսի պատվերատւները պարտադրել են և 2018-ից ի վեր սկսված ձերբակալումները նախքան պատերազմը, և 44-օրյա պատերազմի դավաճանական ձեր որոշումները, և պայմանագիրը, որը ունի բազմաթիվ, անթիվ կետեր: Որոնց լինելը ձեր գլխավոր ստահակը պնդեց թե չկան: Որ չտան սատկացնեն հենց տեղում: Որ ապրի ու ապրեցնի իր տեսակը` Հայաստանի պատառ-պատառ անելու տենդը բոլորիդ արավոտյան արդնացնում ա ու սուրճ խմելուց հետո սպիտակ սարոչկով, դուխովանցնում ա ձեզ հերթական գրոհը ու ջարդը կազմակերպեք ՀՀ պետականության: Օր չեղավ 2018-ից սկսած որ ապշած (ապա վախով) չսկսեմ կարդալ արավոտյան նորությունների հոսքը Հայաստանից: Ամբողջ հայությունն ա ապշած ձեր տկարության, անգրագիտության վրա: Դուք այդ է՞լ չեք հասկանում, որ հայությունը հասկանում ա որ դուք հավերժ եք մնալու ղեկին, որոհետև ՀՀ թշնամինները ձեզանից ավելի անհաջող, տգետ ու գոռոզ խումբ այլևս չեն համաքի: Դուք հայության թշնամինների հրաշք-երազանք թիմն եք: Սոսկալի է, բայց իրողությունը սա է: