Հունվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Հասմիկ Հ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհից Հերացի փողոց ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բետոնե պատնեշին բախվելուց հետո հսկայական բետոնե մի քանի հատվածներ կոտրվել ու մոտ 5 մետր բարձրությունից շպրտվել են, ինչի հետևանքով վնասվել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական տարածքում կայանված հրշեջ-փրկարարների Mazda և Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարներն այդ պահին եղել են մեքենաներից մոտ 2 մետր հեռավորության վրա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: