Aravot.am-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ արցախցիները շրջափակման պատճառով ճգնաժամային իրավիճակում են, դուք՝ որպես պատգամավոր, ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում:
Նա պատասխանեց. «Ես կդժվարանամ ամբողջական լուծումների փաթեթը ներկայացնել, բայց կարող եմ համոզվածությամբ ասել՝ այն, ինչ արվում է մեր իշխանությունների կողմից, դրանք ճշտագույն քայլեր են: Իսկ այն, որ մեր հայրենակիցները գտնվում են դժվարությունների մեջ, դա նաեւ սպասելի է, որովհետեւ անկախության ճանապարհը շատ բարդ ճանապարհ է»:
Ճշտեցինք՝ հիմա անկախության ճանապա՞րհ են անցնում արցախցիները՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Բա ո՞նց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ