Հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 10 աշխատակից, 15 փրկարար ծառայող և 1 անօդաչու թռչող սարք։
Կարդացեք նաև
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
ԱԻՆ