«Մենք կդադարեցնենք կանանց սպանությունները» պլատֆորմի հրապարակած զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 334 իգական սեռի ներկայացուցիչ, ընդ որում նրանցից 154-ը սպանվել են իրենց ամուսինների կողմից։ Իսկ 245 կին էլ սպանվել է կասկածելի հանգամանքներում։
Կանանցից 209-ը տղամարդկանց բռնության զոհ են դարձել իրենց իսկ տանը, 46-ը՝ փողոցում, 16-ը՝ աշխատանքի վայրում։
Զեկույցում ընդգծվում է այն մտահոգիչ փաստը, որ բազմաթիվ դեպքերում կանայք չեն ստացել անհրաժեշտ ուշադրություն և պաշտպանություն նույնիսկ այն ժամանակ, երբ դիմել են պետական պատկան մարմիններին։ Վերջիններիս անփութությունն ու աշխատանքային թերացումը տասնյակ կանանց կյանք են արժեցել։
Աղբյուր` ermenihaber/gazetekarinca.com