Հայ մարզասերները Փարիզի օլիմպիական խաղերին ավելի շատ մասնակցություն եւ մեդալներ, թերեւս, ակնկալում են ծանրորդներից։
Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան հաստատել է վարկանիշեր ձեռք բերելու եւ մասնակցության կարգի մանրամասները։
Օլիմպիական խաղերում տղամարդկանց եւ կանանց հատկացվել է 60-ական տեղ։
Օլիմպիական քաշային կարգեր են․ տղամարդիկ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ, +102 կգ, կանայք՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ, +81 կգ, իսկ քվոտաները հավասարապես բաշխվում են յուրաքանչյուր քաշային կարգի միջեւ։
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր երկրից օլիմպիական խաղերին կարող է մասնակցել առավելագույնը 3 տղամարդ եւ 3 կին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ