Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:
Նա հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:
Փոխնախարարը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ