Դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում վիճաբանություն, այնուհետ ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանային համալիրի բակում։
Aravot.am-ի տեղեկություններով, Հ.Գ.-ն, որն Ախուրյանի զինկոմն է, վերոնշյալ ռեստորանի բակում վիճաբանել է Հացիկ համայնքի վարչական ղեկավար Հ․ Ն․- հետ, որի ժամանակ ձեռքով հրել է նրան։
Վարչական ղեկավարը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հետ-հետ է գնացել ու հենվել պարսպին։
Վիճաբանությանը խառնվել է Գ․ Մ․-ն՝ Ախուրյան խոշորացված համայնքի իրավաբանի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նա, բռնելով վարչական ղեկավարին հրած տղամարդու շորերից, բռունցքով հարվածել է նրա գլխի ձախ մասին, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածք։
Կարդացեք նաև
Միջադեպը, սակայն, սրանով չի ավարտվել, վիճաբանողներին է մոտեցել Լ․ Գ․-ն՝ «Ախուրյանի համալիր մարզադպրոցի» տնօրենը՝ այլ անձանց հետ, քաշքշել են Հացիկի վարչական ղեկավարին հարված Հ․ Գ․-ին, գցել գետնին, ինչի հետևանքով նա աջ ձեռքի արմնկային հատվածում ստացել է մարմնական վնասվածք:
Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ Քր․ օր.-ի 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:
Հոդված 195-ը, որը կոչվում է «Ֆիզիկական ներգործությունը» սահմանում է
1. Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները`
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
մի խումբ անձանց կողմից,
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: