Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ի՞նչ օրակարգ է, ինչո՞վ է այն տարբերվում իշխանության օրակարգից»․ քաղտեխնոլոգը՝ ընդդիմությանը

Հունվար 03,2023 16:31

Ընդդիմությունը հայտարարեց, թե խորհրդարան է վերադառնում սեփական օրակարգով, սակայն անորոշ է՝ այդ ի՞նչ օրակարգ է, ինչո՞վ է այն տարբերվում իշխանության օրակարգից․ «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հարցադրումներ արեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Ավելին, անհասկանալի բաներ եղան։ Օրինակ, «Պատիվ ունեմ»-ը քննադատում է քննչական կոմիտեին, որ քաղաքական հալածանք եւ քաղաքական տեռոր է անում, բայց կողմ է քվեարկում ՔԿ-ի նախկին ղեկավարի օգտին, որպեսզի նա դառնա ԲԴԽ անդամ։ Հասկանալի չէ, մի հատ կողմնորոշվեք էլի»,-ընդդիմությանը կոչ արեց Արմեն Բադալյանը։

Նա հորդորեց կողմնորոշվել՝ ի վերջո, քննչական կոմիտեն քաղաքական հալածանքների է ենթարկում նախկին պաշտոնյաներին, թե լավ է աշխատում, այլապես ստացվում է, որ ընդդիմադիր խմբակցությունը չի փայլում սկզբունքայնությամբ։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, Արմեն Բադալյանը հիշեցրեց, որ վերջերս խմբակցությունը կողմ քվեարկեց իշխանության հեղինակած՝ ռազմական ոլորտին վերաբերող նախագծերի փաթեթին․ «Անհասկանալի էր, որովհետեւ խմբակցությունն ասաց, որ իր առաջարկները մերժվել են։ Եթե մերժվել են, ինչո՞ւ ընդունեցին»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ 2022թ․-նն ընդդիմադիրների համար կորսված տարի էր, եւ ամեն ինչ զրոյից կառուցելու կարիք կա, իսկ իշխանական խմբակցությունը շարունակեց ծառայել մեկ անձի շահերին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031