Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հունվարի 1-ին Ավստրալիայում մեկնարկած ATP Adelaide International 1 մրցաշարում 6։2, 6։4 հաշվով 1 ժամ 26 րոպեում առավելության է հասել արգենտինացի Պեդրո Կաչինի նկատմամբ եւ երկրորդ շրջանում խաղալու է բրիտանացի Ջեկ Դրեյփերի հետ։
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը այս տարի լուրջ հույսեր է կապում Խաչանովի հետ։ Նա հայտարարել է, որ մեր հայրենակիցը ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելու իրական ներուժ ունի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ