Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնաձորին պատճառված վնասը վերականգնելու նպատակով իրավական գործընթաց սկսելու համար դատախազությունը միջնորդություն է ներկայացրել համայնքի ՏԻՄ

Հունվար 03,2023 15:24

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2006 թվականի դեկտեմբերի 16-ին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,142 հա մակերեսով հողատարածքը տարեկան 3150 դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել է Հ.Հ.-ին։ Այնուհետև, Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավարը, ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու փոխարեն, չի առարկել վարձակալի կողմից նշված հողատարածքն ամսական 35 հազար դրամ վարձավճարով «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ին ենթավարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրի կնքմանը:

Արդյունքում, համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ընթացքում` 2006 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 13-ը, «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի կողմից հիշյալ հողամասի վարձակալին որպես վարձավճար փոխանցվել է ընդհանուր 4 մլն 576 հազար 831 դրամ։

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ բջջային օպերատորի կողմից տարիներ շարունակ վճարված գումարները համայնքի բյուջե մուտքագրվելու փոխարեն ստացել և տնօրինել է վարձակալ Հ.Հ.-ն, որի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Լեռնաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Պ.-ի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ` համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին), քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նախաքննության ընթացքում, դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ, համայնքի կողմից լուծվել է վարձակալի և բջջային օպերատորի միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։

Միաժամանակ, Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու նպատակով դատարան քաղաքացիական հայց ներկայացնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031