Դեկտեմբերի 31-ին Երեւանում գողացել են գործող ՀԿ-ներից մեկի նախագահին պատկանող իրերը։ Aravot.am-ի տեղեկություններով՝ Երեւանի բնակիչ, ՀԿ-ներից մեկի նախագահ Գ․Ե․-ն ոստիկանությանը հայտնել է, որ «Ռիո մոլ» առեւտրի կենտրոնից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է գումար, համակարգիչ ու այլ իրեր:
Ահազանգողը նշել է, որ պայուսակը գտնվել է նշված առեւտրի կենտրոնի խանութ-սրահներից մեկի մոտ․ գողությունը կատարածները կամ կատարողն օգտվել են իր անուշադրությունից, քանի որ ուսապարկը մնացել էր առանց հսկողության։
Ուսապարկում, մասնավորապես, եղել են իր դյուրակիր համակարգիչը, գումար, բանկային քարտեր։ Մեր տեղեկություններով՝ կատարվում է նախաքննություն: