Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը. Վարդան Ոսկանյան

Հունվար 03,2023 14:45

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը։ Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից և քայլերից։

Դրանցից մեկը կարող է լինել Հայաստանի անվտանգության մակարդակի միանգամից մի քանի աստիճանով բարձրացումն Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմամբ և գործարկումով։

Բաքվի և էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Հայաստանի տեսլականը և ծրագիրը նաև պետք է անպայմանորեն ներառի Թուրքիային համազոր կամ դրան գերազանցող որևէ տարածաշրջանային գերտերության հետ անվերապահ դաշինքի ստեղծում։

Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։

Քանի որ Հայաստանը և Իրանն են այս տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոնները, ապա բարբարոսական, հակամարդկային և ծավալապաշտական բնույթ կրող «թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը՝ «երկու ազգ, մեկ քաղաքակրթություն», «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն», «երկու կրոն, մեկ քաղաքակրթություն», «երկու լեզու, մեկ քաղաքակրթություն» բազմակողմ գաղափարական կանխադրույթներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031