Transfermarkt-ը կազմել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի TOP 10 ֆուտբոլիստների ցուցակը, որոնց մարզական արժեքն ամենից ավելի է բարձրացել ընթացիկ մրցաշրջանում։ Տասնյակում տեղ են գտել երկու հայ ֆուտբոլիստներ։
Ցուցակը գլխավորում է «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը օրինաչափորեն ավելացել է 6 մլն․ եվրոյով։ Աղբյուրը նշում է, որ Սպերցյանը, ըստ էության, միայնակ իր թիմը վեր է բարձրացնում մրցաշարային աղյուսակում։ Ռուսաստանի առաջնությունում ֆուտբոլիստն ունի 15 (9 գոլ եւ 6 գոլային փոխանցում) միավոր, դրան ավելացրած Հայաստանի ազգային հավաքականի կազմում հունիսին եւ սեպտեմբերին Իռլանդիայի ընտրանու դարպասն անցկացրած երկու գնդակները։
Հինգերորդ տեղում Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանն է՝ +3 մլն․ եվրո։ Ճիշտ է, գարնանն Արսենն այնքան էլ վառ չէր փայլում ինչպես մեկ տարի առաջ, իսկ աշնանը, կապված ակումբում մեծաթիվ կորուստների հետ, ստիպված էր իր հիմնական դիրքից հետ քաշվել եւ փակել միջին գծում առաջացած բացերը։ Այդուհանդերձ, Արսեն Զախարյանը կարողացել է պահպանել մեծ ներուժով բարձրակարգ ֆուտբոլիստի իր համարումը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ