Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ էլ Բաքուն ընտրվում է որպես Իսրայելի դեսպանների հավաքի վայր, և դա պատահական չէ. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 03,2023 12:38

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հունվարի 16-18-ը Բաքվում տեղի կունենա Եվրասիայի երկրներում Իսրայելի դեսպանների պաշտոնական հանդիպումը` արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Հիշեցնեմ, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում Իսրայելի դեսպանն ադրբեջանական «ԱՊԱ»–ին հարցազրույց էր տվել՝ ասելով, որ պետք է ձևավորել միասնական ճակատ Իրանի դեմ, Իրանը ներկայացրել էր խնդիր ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար, և առաջարկել էր, որպեսզի Ադրբեջանը, Թուրքիան և Արաբական աշխարհը միավորվեն Իրանի դեմ: Այդ նույն հարցազրույցից հաշված ժամեր անց հրապարակվեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցն իսրայելական «Haaretz»-ին, որտեղ նա նշել էր, որ թեև սերտ հարաբերություններին, որոնք կան Իսրայելի և Ադրբեջանի միջև, այդուհանդերձ, Ադրբեջանը երբեք չի դառնա պլացդարմ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար:

Այս հայտարարությունները եկան փաստելու, որ այդ պլանը հստակորեն քննարկվում է: Այժմ էլ Բաքուն ընտրվում է որպես դեսպանահավաքի վայր, և դա պատահական չէ: Ակնհայտ է, որ իսրայելական ներկայության մեծացման արդյունքում գնալով մեծանալու է լարվածությունն Իրան-Ադրբեջան հարաբերություններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031