Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող է սրացում լինել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին․ «Վալդայ» ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ

Հունվար 03,2023 11:06

«Ազատություն»․ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող է սրացում լինել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին: Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։

«Հնարավոր է, որ այժմ այս երկրները բավականին լուրջ հայտարարություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի կամ ինչ-որ համաձայնագրի նախօրեին», – ասել է նա՝ շարունակելով. – «Միևնույն ժամանակ, ի վերջո, այս հայտարարություններին հաջորդում են պայմանագրին սկզբունքային պատրաստակամության մասին հայտարարությունները, ուստի միշտ չէ, որ հեշտ է տարբերել քաղաքական հռետորաբանությունը իրական վիճակից»։

Բիստրիցկին նշել է, թե նախորդ տարիներին նույնպես, երբ խոսվում էր քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, կողմերը սադրիչ հայտարարություններ էին անում միմյանց դեմ՝ իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ «Ես այդքան ուղիղ չէի խոսի [Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականության մասին]։ Ռիսկերը միշտ էլ կան, մենք դա տեսել ենք 2020 թվականին, բայց միևնույն ժամանակ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ծայրահեղ դեպք են», – ասել է նա։

Ավելի վաղ ամերիկյան Foreign Policy-ի փորձագետները կարծիք էին հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր նոր պատերազմը կլինի կարճատև, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա հակամարտությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031