Ադրբեջանը փորձում է Արցախի խնդիրը լուծել պատերազմների եւ էթնիկ զտումների ճանապարհով
ПОДРАЖАНИЕ АРМЯНСКОМУ
Я приснюсь тебе черной овцою
Կարդացեք նաև
На нетвердых, сухих ногах,
Подойду, заблею, завою:
«Сладко ль ужинал, падишах?
Ты вселенную держишь, как бусу,
Светлой волей Аллаха храним…
Так пришелся ль сынок мой по вкусу
И тебе, и деткам твоим?»
Анна Ахматова
Իմ հազարավոր ռուս, անգլիացի, իսպանացի, իտալացի, ֆրանսիացի, մեքսիկացի, արգենտինացի, սերբ գրող ընկերներին.
Սիրելի ընկեր, այս օրերին, երբ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի Սուրբ ծնունդը և Նոր տարի,
մեր՝ 120 000 Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ բարեկամները, կանայք և երեխաներ, հաշմանդամներ, գտնվում են պաշարման մեջ։
Ադրբեջանի պսեվդոէկոլոգները ՝ իրենց միապետ Իլհամ Ալիևի անմիջական ցուցումով արդեն 24 օր է՝ փակել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը 2020 թ. նոյեմբերի 9 – ի եռակողմ (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) հայտարարության համաձայն ՝ հինգ կիլոմետր լայնությամբ անցնում է ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է բոլոր հայ ուղևորների, բեռների անխափան կապը Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։
Ադրբեջանը ՝ 120 000 հայերի, այդ թվում՝ իմ 83-ամյա մոր համար, փակել է կյանքի այս ճանապարհը։
Փակ են նաև օդային ուղիները։
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը նոր չէ, ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը փորձում է այդ խնդիրը լուծել պատերազմների և էթնիկ զտումների ճանապարհով։
Այսօր, 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքերի առաջ նա պատանդ է վերցրել 120 000 երեխա, կին ու տղամարդ։
Խնդրում եմ ՝ ձեր գրողի և ակտիվ քաղաքացու ձայնը բարձրացնել ի պաշտպանություն 120 000 ղարաբաղցի հայ պաշարյալների։
Սլավի Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Լուսանկարը՝ Սլավի Ավիկ Հարությունյանի էջից