Homo soveticus-ից դեպի homo indifferens-ը
1990-ականների սկզբին մենք Հայաստանում եւ փլուզված երկրի այլ անկյուններում հեգնանքով եւ արհամարհանքով արտասանում էինք «homo soveticus» արտահայտությունը: Նկատի ունեինք նախաձեռնությունից զուրկ, պատերնալիստական պատրանքներ ունեցող, 70 տարի բուծված մի խղճուկ անձնավորության, որը պետք է կա՛մ շտապ վերափոխվեր, կա՛մ ընդհանրապես վերանար՝ այսպես ասած, բնական ճանապարհով, այսինքն՝ ծերանար ու մահանար: Վերը նկարագրված անձնավորությունն իսկապես ուներ նման գծեր: Բայց որքան շատ եմ մտածում մեր ոչ վաղ անցյալի մասին, այդքան հաճախ ինձ հարց եմ տալիս՝ արդյո՞ք homo soveticus-ն ուներ միայն այդ դատապարտելի, նողկալի գծերը: Եվ եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս նա 1988-ի փետրվարից մինչեւ 1990-ի հունիսը կարողացավ տրանսֆորմացվել ազգային եւ քաղաքացիական ինքնության առումով:
Ամենահեշտ պատասխանները կհնչեն, հավանաբար, հետեւյալ կերպ.
1/ 1988-90-ի «մտքի հեղափոխությունը» տեղի ունեցավ ի հեճուկս խորհրդային համակարգի,
Կարդացեք նաև
2/ այդ վերափոխումը կատարվեց «Ղարաբաղ» կոմիտեի հմուտ ղեկավարության շնորհիվ:
Չմերժելով այդ երկու վերապահումները՝ փորձենք հասկանալ, թե ինչ «հումքի» հիման վրա է կատարվել այդ տրանսֆորմացիան եւ ինչու այսօր, այս նոր ճգնաժամի պայմաններում, նոր վերափոխում (որի անհրաժեշտության մասին հիմա շատ է խոսվում) այժմ չի կատարվում: Քանի որ չի կատարվում, դա թույլ է տալիս ենթադրելու, որ հայկական homo soveticus-ի ներսում կար ինչ-որ մի բան, որը հիմք ստեղծեց ազգային զարթոնքի համար:
Փոքր-ինչ հետ գնալով՝ հիշենք բրիտանացի զինվորական, հետախույզ եւ դիվանագետ Լոուրենս Թոմասի (Լոուրենս Արաբիացու) հանրահայտ հարցազրույցը, որը նա 1919-ին տվել է ամերիկացի լրագրող Լինքոլն Սթեֆանսին: (Հարցազրույցը հրապարակվեց միայն 1931 թվականին): «Հայերը պետք է աշխատեն, – ասում է ամերիկացի լրագրողը, – Դա է հաջողության գաղտնիքը, լինի անհատի, լինի ազգի համար՝ աշխատանք, համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը՝ դրա վրա աշխատելու համար»: Այդ ռեպլիկին բրիտանացին պատասխանում է. «Հայերը չեն աշխատելու: Դա է ցավոտ կետը ձեր ծրագրում, եւ դա նաեւ հայերի ցավոտ կետն է: Ճիշտն ասած, դա է ցավոտ կետը այս հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, կորցրել են իշխանություն եւ դեգրադացվել»:
Լոուրենսը սխալվում էր. հայերն, ունենալով իրենց (ոչ անկախ) Հայաստանը, աշխատել են, եւ Խորհրդային Հայաստանը դարձել էր Միության տնտեսապես, ինչպես նաեւ գիտական եւ մշակութային առումով ամենազարգացած հանրապետություններից մեկը: Հանրահավաքները, քաղաքացիական պայքարը, որոնք սկսվեցին 1988 թվականին, նաեւ քաղաքային մշակույթի արդյունք են: Եվ այդ առումով պետք է հիշեցնել, որ 1917-1979 թվականներին Երեւանի բնակչությունն աճել էր մոտ 30 անգամ:
Չեմ ուզում այդ ժամանակաշրջանը ներկայացնել վարդագույն երանգներով՝ խորհրդային ռեժիմը հայերի նկատմամբ կատարել է բազմաթիվ հրեշավոր հանցագործություններ: Խոսքն այն մասին է, թե ինչպես, ինչ հիմքի վրա 1988-90 թվականներին տեղի ունեցավ ինքնության վերափոխումը: Բացի «սոցիալիստական» արդիականացումից, Խորհրդային Հայաստանի իշխանությունը (բնականաբար, Կենտրոնի թույլտվությամբ) զարգացնում էր «մեղմ ազգայնականության» քաղաքականությունը: Եղեռնի հուշարձանի բացման, Ցեղասպանությունը վկայակոչելու, գիտության, արվեստի եւ գրականության համապատասխան գործերի մասին շատ է գրվել:
Ուզում եմ հիշեցնել, ի շարս այդ ամենի, երեք միջոցառում, որոնք նպաստել են պատմական հիշողության, ազգային արժանապատվության արթնացմանը. «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի նշումը (1939թ.՝ շնորհակալություն ակադեմիկոս Հովսեփ Օրբելիին), հայ գրերի գյուտի 1600-ամյակը (1965 թ.), Երեւանի 1750-ամյակը (1968 թ.): Որքան էլ պայմանական լինեն այդ հոբելյանները՝ տարեթվերի առումով, դա առիթ էր վկայակոչելու մեր պատմությունը, ուղերձ հղելու հայաստանցիներին, որ նրանք ունեն դարավոր, հարուստ պատմություն եւ մշակույթ, հերոսներ, որոնցով կարող են հպարտանալ, եւ, բնականաբար, դա հնարավորություն տվեց ունենալ ազգային արժանապատվությունը վերապրելու պահեր:
Ահա այդ ամենն է, որ դաստիարակեց 1988 թվականի սերունդը, որը կարողացավ արագորեն դուրս գալ homo soveticus -ի շապիկից: Իսկ ինչո՞ւ ենք մենք հիմա հագել homo indifferens -ի՝ անտարբեր մարդու շապիկը՝ դրա մասին նույնպես շատ է խոսվել:
Ի՞նչը կարող է նախապատրաստել հաջորդ վերելքը, որը, հուսով եմ, սարերի հետեւում չէ: Պարզ է, որ մինչեւ 1988 – ը կիրառված գործիքներն այլեւս չեն աշխատի: Իսկ ի՞նչը կաշխատի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
To attempt an answer, let us think in two directions.
(1) Why didn’t the 1988 revival continue to grow after independence and,
(2) which nations (and how) have gone through a revival after major failures, so that we can find some inspiration?
For the first question:
My take is that Armenia’s population gained much confidence during soviet times and felt that it could aspire to higher goals (reinforced national identity, repair of historical injustice, etc) and why not to even walk alone (independence). That confidence stemmed from the scientific, industrial, artistic, cultural, and of course military achievements that were attained during soviet times, and (let’s be honest) because of Moscow’s largesse towards most of the republics (growth of Yerevan, Metro, nuclear plant, etc). Independence took the generous and protector uncle away and although the rebellious teenager (Armenia) had a significant and impressive initial success (military victory), it quickly realized that being independent, living alone would not be easy and would entail a large amount of responsibilities. A big chunk of our people were not ready to take on such a burden, especially after witnessing the hardships of the war and drastic changes brought about by the transition from communism to capitalism. The suffering was understandingly too much to bear. Thus, the Armenian state which was formally the symbol of independence, gradually started to also be seen as the symbol of suffering, injustice, stagnation, poverty, constant war, casualties, etc. That is how the momentum of 1988 was broken and I think that in order to return to a mindset similar to that of 1988, we will need (1) a period of stability (absence of war, peace with neighbors), (2) achievements (mostly cultural, technological), and (3) an apprehension that we (with few exceptions) are responsible for our failures (not others), which should cause a healthy feeling of humility and introspection when looking in the mirror, ideally followed with a desire to get out of the ditch and prove ourselves. If our opponents and allies (accidentally) give us enough time, we might achieve this but it’s questionable whether objective conditions for this positive scenario will be assembled or if it is already too late.
For the second question:
It’s much simpler in my view, look at Japan and Germany after WW2, look at the identity and cultural revival of small nations such as the Scottish, the Catalans, the Quebec French Canadians, etc who did develop enough confidence to be productive and active members among the family of nations in the 21st century, with or without an independent state. What allowed them to develop that confidence? First, their elite’s political maturity to rightly assess the realities (possibilities and limitations) of the historical period that they were in and to adapt to it. And second their opponent’s (or conqueror’s, ruler’s, colonizer’s) openness or tolerance to allow them to live and grow. I think we can achieve the first condition as it is in our hands (a promising start was that we did not sink in a civil war after the 2020 defeat, a sign of maturity), but I’m more reserved concerning the second because if Ankara and Baku refuse to let Armenia thrive, it might be game over for us. Yes, sad to say, but the harsh truth is that our development is dependent on the ‘good will’ of our opponent neighbors.
I know I somewhat diverged from the topic, it’s the new year inspiration 😉