Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ այս տարի սահմանվել է մրցաշարի պատմության մեջ ամենախոշոր մրցանակային ֆոնդը։ Խոսքը 51,5 միլիոն դոլարի մասին է։ Նշվում է նաեւ, որ տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողները կստանան յուրաքանչյուրը 2 միլիոն դոլար պարգեւավճար։
Australian Open-ը անցկացվելու է Մելբուռնում, հունվարի 16-ից 29-ը, որին այս տարի կթույլատրվի ինչպես Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչների, այնպես էլ սերբ Նովակ Ջոկովիչի մասնակցությունը։ Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումից հրաժարվելու համար կազմակերպիչները նրան 2022 թվականին դուրս էին հրավիրել երկրից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ