«Ազատություն». Իրանը կրկին պնդում է, որ Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։ Այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Այն երկրները, որոնք պարբերաբար հանդես են գալիս նման մեղադրանքներով այդպես էլ չեն կարողացել իրենց այդ պնդումները հաստատող որևէ փաստ ներկայացնել», – հայտարարել է Քանանին։
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ճակատագրին՝ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ կողմերը տարբեր մակարդակներում շարունակում են ուղերձներ փոխանակել, սակայն «գնդակը Արևմուտքի դաշտում է»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: