Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմն այցելել են ցամաքային զորքերի տանկային եւ հրետանային զորամասեր։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության հաղորդագրությանը։
«Անցկացվել է զորամասերում գտնվող տանկային եւ հրետանային սարքերի զննում, ստուգվել են մարտական հաշվարկների տեսական, գործնական գիտելիքները եւ մարտական պատրաստվածությունը։ Ծանոթանալով զորամասի Սիմուլյացիոն կենտրոնի ուսումնանյութական բազային՝ Հասանովը համապատասխան ցուցումներ է տվել։ Հետո պաշտպանության ղեկավարը եւ նախարարության ղեկավար կազմն այցելել են ՌՕՈւ անօդաչու թռչող սարքերի զորամաս։ Պաշտպանության նախարարը զննել է անօդաչուները, հետաքրքրվել դրանց տեխնիկական վիճակով, ստուգել հաշվարկների պատրաստվածության մակարդակը։
Նախարարը պաշտոնատար անձանց համապատասխան առաջադրանքներ է տվել նոր ուսումնական շրջանում զորավարժությունների ավելի արդյունավետ անցկացման եւ զինծառայողների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելու վերաբերյալ»։
Թարգմանությունը՝ News.am-ի