Դերասան Արսեն Լեւոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հրապարակված այն տեղեկությանը, որ հունվարի 1-ի գիշերն ինքը օդաճնշիչ ատրճանակով՝ կամ ինքնասպանություն գործելու կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դերասանը մասնավորապես գրել է․ «Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»:😂😂😂»։