Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում մեկնարկած Adelaide International 1 մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը $ 652 735 է, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ընկերակցելով Անդրեյ Ռուբլյովի հետ՝ առաջին շրջանում այսօր 1 ժամ 21 րոպեում 3:6, 6:3, 10:8 հաշվով պարտության է մատնել Ժերեմի Շարդի/Ֆաբրիս Մարտեն ֆրանսիական երկյակին:
Նրանք երկրորդ փուլում ուժերը չափելու են Ուգո Նիս (Մոնակո)/Յան Զելինսկի (Լեհաստան) զույգի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ