Հունվարի 1-ին ժամը 05։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Ա.Լ․-ն է։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել Ա․Լ․-ին և բժիշկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ավագ օպերլիազոր Ռ․ Հովասափյանի գլխավորությամբ, Գ․ Շամշյանի տեղեկություններով, զրուցել են Ա․Լ․-ի հարազատի հետ, ով հայտնել է, որ նա իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կամ ինքնասպանություն գործելու կամ անզգուշաբար մի անգամ կրակոց է արձակել իր գլխին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․Լ․-ն Հայաստանում հայտնի սերիալներում խաղացող դերասան է և հայտնի հաղորդավարներից մեկի եղբայրը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում