Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ազատվել է աշխատանքից

Դեկտեմբեր 31,2022 22:11

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեկտեմբերի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

«Նիկոլայ Դալլաքյանին 2022 թվականի դեկտեմբերի 14-ից ազատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից և աշխատանքային վերջին օրը համարել դեկտեմբերի 13-ը»,-ասված է որոշման մեջ։

Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`աշխատողի նախաձեռնությամբ, ինչի մասին նշված է որոշման մեջ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը, որն արդեն իսկ հանդես է եկել ուղերձով․

«Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հասարակությունում բժշկի դերի ու կատարած աշխատանքի կարևորությունը վերջին տարիներին ավելի պարտավորեցնող է, ինչն իր հերթին նպաստում է առողջապահության ոլորտի զարգացմանը: Մեզանից յուրաքանչյուրն այս մեծ նավում իր առաքելությունն ունի:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր Ամանորի գիշերը, դրան հաջորդող օրերին կլինեն հիվանդի կողքին, ինչպես նաև նրանց, ովքեր տոնական օրերին կլինեն դիրքերում` զինվորի կողքին կամ հիվանդանոցներում: Յուրաքանչյուրիս պարտքն է ամուր առաջնագծից այս կողմ պահպանել «Սպիտակ բանակի» ամրությունը:

Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներում տիրի խաղաղությունն ու ջերմությունը: Թող 2023 թվականը լինի հաջողության, առողջության, նոր նպատակների ու երազանքների տարի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031